copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:12 01-10-2021

Նիկո՛լ Փաշինյան, դու դատապարտված ես հեռանալ, կամովին չհեռանաս, հայ ազգը կպարտադրի. Սեֆիլյան

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը։

«Հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն»,- հայտարարել է ԱԺԲ-ն՝ ֆեյսբուքյան իր էջում։

Ազատության հրապարակում այսօր կայացել է ԱԺԲ-ի հանրահավաքը:

«Համամի՞տ եք, որ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց նախորդ բոլոր դավաճաններին, որ այսօր հայ ազգի համար մեկ թշնամին նա է։ Հանդուրժելո՞ւ եք։ Համաձա՞յն եք ռուսացմանը, թուրքացմանը»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Հերթական պայքարի փուլ ենք մտնում։ Պետք է պատրաստվենք ամեն կերպ։ Մեր մարտավարությունը քաղաքացիական անհնազանդությունն է։ Մենք պարտք ենք մեր նահատակներին։ Ազգը պետք է շարժենք տեղից, ինքնակազմակերպվենք»,-նշեց Սեֆիլյանը:

Իր խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սեֆիլյանն ընդգծեց. «Դու դատապարտված ես հեռանալ, և եթե դու դա կամովին չես անելու, հայ ազգը դա քեզ պարտադրելու է։ Հեռացի՛ր, Նիկոլ»:

«Հայ մարդ, արթնացի՛ր ու տե՛ր կանգնիր հայրենիքիդ»,-կոչ արեց ԱԺԲ խորհրդի անդամը անդամը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ