copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:49 16-09-2021

Իտալիան բոլոր աշխատողներին կպարտադրի պատվաստվել

Իտալիան առաջինն է Եվրոպայում, որ կպարտադրի պատվաստումները բոլոր մասնագիտությունների աշխատողների համար: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն հինգշաբթի՝ սեպտեմբերի 16-ին:

Կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Աշխատակիցները պետք է ունենան կանաչ անձնագրեր գործարաններ, գրասենյակներ, մասնագիտական ​​ստուդիաներ և ցանկացած այլ աշխատատեղ մուտք գործելու համար:

Ե՛վ պետական, և՛ առևտրային ընկերությունները կնշանակեն պատասխանատուի, որը կստուգի «կանաչ անցաթղթերի» առկայությունը: Այն աշխատողները, ովքեր չունեն համապատասխան փաստաթուղթ, կտուգանվեն, բայց աշխատանքից չեն ազատվի: Տուգանքների չափը կտատանվի 400 -1000 եվրոյի սահմաններում, եւ նույնիսկ ավելին՝ փաստաթղթի կեղծման դեպքում:

Աշխատավայրից անձի հինգ օր բացակայությունից հետո «կանաչ անցաթղթի» բացակայության պատճառով գործատուն իրավունք ունի առանց վճարումների և փոխհատուցման դադարեցնել պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն աղքատ երկրներին կհատկացնի պատվաստանյութերի ևս 200 միլիոն չափաբաժին: Եվրամիությունը պատվաստանյութերի ավելի քան 700 միլիոն դոզա է արտահանել 130 երկիր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ