Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:06 01-10-2021

Հիմնանորոգվում են Սեւան քաղաքի բակային ճանապարհները

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սեւան քաղաքում ընթանում են բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Իրականացվող շինաշխատանքների հերթական հասցեն Նալբանդյան փողոցն է, որտեղ ընթանում է թիվ 30, 32, 34, 36, 38, 40 շենքերի բակային ճանապարհների հիմնանորոգումը:

Սուբվենցիոն ծրագրի մեկնարկը տրվել է 1-ին միկրոթաղամասից, որին հաջորդել եւ հաջորդելու են 4-րդ, 5-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոցի 12, 14, 16, 18, Աբովյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա փողոցի 18, 20 շենքերի եւ Գագարին գյուղի, Գայի փողոցի 1, 2, 3, Երիտասարդական փողոցի 8 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը։ Դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ:

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 250 միլիոն 800 հազար դրամ է, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

23:51 Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
21:19 5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով
22:52 «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու
21:39 Հզոր տորնադո՝ Սվերդլովսկում. տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել
20:08 Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը, Արմանը կոշտ է արձագանքել
20:30 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը
20:39 Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը