copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:54 01-10-2021

Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան

Չեխիայի արտգործնախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու և լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը։ Այս մասին Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Վերջինս կարևորեց այն փաստը, որ նախարարի առաջին այցին զուգահեռ՝ գործարար համաժողովին ներկա գտնվելու համար Չեխիայից գործարար պատվիրակություն է այցելել ՀՀ։

«Լիահույս եմ, որ գործարար համաժողովը կտա սպասված արդյունքներ, և ստեղծված կապերը կլինեն ամուր և խոստումնալից»։

Միրզոյանը նշեց, որ Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ- ԵՄ համագործակցության, գործընկերության օրակարգի, Արևելյան գործընկերության շրջանակներում ներառական փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

«Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի վրա։ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումերը, որոնք եկան փաստելու, որ հակամարտության կարգավորումը, քաղաքական կարգավորուկը մնում են օրակարգում»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպմանը խոսել են հումանիտար հարցերից, ինչպես նաև անդրադարձել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցերին ու կարևորել նրանց ազատ արձակման հարցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի