copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:11 01-10-2021

Բժիշկը նշել է սուրճից հրաժարվելու հեշտ միջոցները

Բժիշկ-սննդաբան Տատյանա Զալետովան նշել է սուրճից հրաժարվելու հեշտ եղանակները: Այս մասին նա ասել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի՝ այս առույգացնող ըմպելիքից հրաժարվելու ամենահեշտ ձևը քնի և հանգստի ռեժիմը կարգավորելն է:

Նա նշել է, որ հնարավոր է նաև օգտագործել նյարդային համակարգը խթանող ավելի թույլ մթերքներ: Խոսքը համեմունքների, եթերայուղերի, ցիտրուսների մասին է:

Իսկ այն մարդկանց, որոնք դժվարությամբ են հրաժարվում սուրճից, Զալետովան խորհուրդ է տվել սննդակարգում ներառել դրա «հոգեբանական փոխարինողը» ՝ եղերդակ (ցիկորի):

«Սուրճը ամբողջովին exe8dakով փոխարինելը սովորաբար խորհուրդ է տրվում բարձր ճնշում ունեցող մարդկանց, օստեոպորոզով և կալցիումի յուրացման խնդիրներ ունեցող մարդկանց: Նաև այն մարդկանց, որոնք ուշադրության դեֆիցիտի կամ քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեն և որոնք արդեն կախվածության մեջ են կոֆեինից», - ասել է մասնագետը:

Նա նաև նշել է, որ եղերդակի մեջ կան նյութեր, որոնք նպաստում են մարսողությանը, ուստի այն լավ է ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցողների համար:

Միևնույն ժամանակ, բժիշկը զգուշացրել է, որ պետք է հաշվի առնել, որ եղերդակը բարձրացնում է ախորժակը, ուստի այն մարդիկ, որոնք ձգտում են վերահսկել սեփական քաշը, պետք է զգույշ լինեն այս ըմպելիքի հետ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան