Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:45 30-09-2021

«Ժողովուրդ»․ Պետական պաշտոնյաների կյանքը մեկ քայլով էլ կբարելավվի

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ անելու հարցն է: Հարցի զեկուցողն աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն է:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը ցանկանում է ևս մեկ քայլով բարելավել պետական պաշտոնյաների կյանքը: Ըստ նախագծի՝ պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք սոցփաթեթների գումարներով կարողանում էին առողջապահական ծախսերը հոգալ կամ հանգիստը կազմակերպել, այժմ նաև այդ գումարները սպորտային-առողջապահական համալիրների մատուցած ծառայություններին ու ուսանողական վարձերը վճարելուն կուղղեն:

Ստացվում է՝ հետպատերազմական իրավիճակում գտնվող երկրում, որտեղ օր օրի ավելանում են սոցիալական ու տնտեսական խնդիրները, հաշմանադամություն ու բուժման կարիք ունեցող անձինք հաճախ դրսում բուժում ստանալու կարիք ունեն, պաշտոնյաներն ընդլայնում են իրենց «կոմֆորտ զոնան», որպեսզի սոցփաթեթների հաշվին կարողանան թե՛ մարզասրահ այցելել, թե՛ իրենց կամ երեխաների ուսման վճարները փոխհատուցել:

Զարմանալի է՝ հանձնաժողովի նախագահ, կոռուպցիայի դեմ մշտապես պայքարող Հերիքնազ Տիգրանյանն ինչու ու ինչ պատճառաբանությամբ է նախագիծը հրատապ համարել ու արտահերթ նիստով որոշել անցկացնել այն: Ի դեպ, առաջարկ կա պարտադիր ՊՇՌ թեստերի գումարն էլ փոխանցել սոցփաթեթների հաշվին, սակայն կառավարությունը դեռ այս մասով լռում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ