copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:34 27-09-2021

Ծնկաչոք վիճակում, որում այս իշխանությունն է, ցանկացած նոր գործընթաց հանգեցնելու է դիրքային, դիվանագիտական, տարածքային նոր կորուստների. Տիգրան Աբրահամյան

«Այս իշխանության հեռացումը հնարավորություն է՝ կանխելու նոր պատերազմը, կանխելու հերթի մեջ գտնվող այն բնակավայրերը հանձնելը, որոնց շուրջ այսօր էլ այս իշխանությունը բացահայտ բանակցություններ է տանում տարբեր երկրների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը ներկայացրեց Թուրքիայի և Ադրբեջանի թելադրած ու ավելացրած նախապայմանների պարագայում «խաղաղության» գործընթաց սկսելու վտանգները։

«Ընդլայնվել են Հայաստանին ամենատարբեր փուլերում ներկայացված նախապայմանները։ Թուրքիան ակնհայտորեն որպես նախապայման դրել է ինչպես միջանցքի հարցը, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը՝ այն համատեքստում, որ Արցախը ևս պետք է գտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ արդեն ամբողջությամբ։ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն չեն սահմանափակվում այն փաստով, որ Արցախի 75 տոկոսն արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում, այլև փորձում են իրենց հավակնությունները, մտադրություններն իրականացնել՝ ակնարկելով, որ դրան կարող են հասնել նաև ուժի կիրառմամբ», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կարելի է գնալ, երբ Հայաստանն ի վիճակի լինի արժանապատվորեն ներկայանալ։

«Դա պետք է լինի մի իրավիճակում, երբ բանակցություններում մենք արժանապատիվ դիրքում լինենք, ոչ թե այնպիսի ծնկաչոք վիճակում, ինչպես այսօր միջազգային տարբեր հանդիպումներում ներկայանում են Հայաստանի իշխանության ամենատարբեր դեմքերը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած մյուսներով։ Իրականում այս իշխանությունը, եթե նույնիսկ ունենա ամենաբարի նպատակները, ի վիճակի չէ մտնել այնպիսի գործընթացի մեջ, որտեղ կան Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանի և Արցախի շահերը որևէ կերպ ներկայացված չեն։ Այս պարագայում ցանկացած նոր գործընթաց Հայաստանի համար բերելու է դիրքային, դիվանագիտական, ռազմական, ինչու՞ չէ՝ տարածքային նոր կորուստներ», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից