Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:33 27-09-2021

Հիշատակի միջոցառումներ՝ զորամիավորումներում

Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։

ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառմներին ներկա են եղել զորամիավորումների հրամկազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։