copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:21 27-09-2021

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:

Ալիևը հայտարարել է նաև, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է փոփոխություններ անի Սահմանադրությունում:

«Իհարկե, հեշտ կլինի վերլուծություններ անել, երբ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները համաձայնեցված լինեն իրական քաղաքականության հետ: Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Վերջինս հավելել է, որ Հայաստանը պետք է հարաբերությունները կարգավորի նաև Ադրբեջանի հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը