copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:14 27-09-2021

Հայտնի է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածուն

Ռուսաստանում Երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան, որն ընտրություններում ընդգրկվել է «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակի հնգյակում, կարող է ստանձնել ՌԴ Պետդումայի փոխխոսնակի պաշտոնը: Այս թեկնածուի մասին հայտնի է դարձել կուսակցությունում «ՌԻԱ Նովոստի»-ի երկու աղբյուրների:

Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ «նման նշանակման հնարավորություն կա»: Երկրորդը նույնպես հաստատել է այս փաստը, սակայն հիշեցրել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Դումայի կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, առաջարկել էր Վյաչեսլավ Վոլոդինին առաջադրել որպես ութերորդ գումարման Պետդումայի խոսնակի թեկնածու: Երկրի ղեկավարը նշել էր, որ նա «արժանի» է գլխավորել խորհրդարանի ստորին պալատը, սակայն, ըստ քվեարկության արդյունքների, որոշումը կընդունեն կուսակցությունները:

Ամենից շատ դիտված