copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:27 26-09-2021

Կարին Տոնոյանը կիսվել է պատերազմին նախորդող օրվա հիշողությամբ

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում....հիշո՞ւմ ես, դու դուրս եկար իմ աշխատասենյակից, որ բարձրանաս այդ դասարան..... հանկարծ ինձ մի սարսափելի ու տարօրինակ վախ պատեց. կանչեցի՝
-Մեն, մի րոպե հետ կգա՞ս:
Հետ եկար, հարցրիր՝ հա, մայր: Ասացի՝
-Ինձ պինդ կգրկե՞ս....

Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ ու պինդ-պինդ գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես:
-Չգիտեմ, բալ, մի տեսակ վախ մտավ մեջս:
-Ինչի՞ց, մայ, հարցրիր:
-Չգիտեմ, բալ, երևի վախենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտել......
- Իիիի, մաա՞յ, էսօր դեռ շաբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկուշաբթի դու քո դասարանը կստանաս, եթե անգամ գիշերն էլ չքնեմ.......

Ու ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի զնգուն ծիծաղով...
Գիշերը ժամը 1-ին հոգնած տուն գնացինք:
Առավոտյան սկսվեց անիծյալ պատերազմը......

Դասարանը կիսատ մնաց, Մեն.... ու մինչև հիմա էլ կիսատ է, չեմ թողնում ավարտեն.......
Դու այլևս երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար.... երևի դա զգացի ու վախեցա այն ժամանակ, Մեն.....

Հիմա էլ եմ վախենում, Մեն..... շաաատ եմ վախենում...... ու չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը....չկա..... Մեն, չկա ոչ մի իմաստ այլևս.....
Կա միայն ցավ ու վրեժ..... կռիվ կա միայն, Մեն, անողոք կռիվ: Ու էդ կռվում դու ես հաղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը