Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:07 26-09-2021

Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացման, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 627, մահվան 12 նոր դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է: