copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:42 23-09-2021

Ռուսաստանում կասեցրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկի թողարկումը

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի արտադրությունը դադարեցվել է մի քանի ամսով, իսկ դեղամիջոցը մշակող Չումակովի կենտրոնը պատվաստանյութի հումքի արտադրության վայրը փակել է արդիականացման նպատակով, հաղորդում է «Կոմերսանտը»: Հստակեցվում է, որ պատվաստանյութի նոր խմբաքանակները օգոստոսի 28-ից սեպտեմբերի 22-ը շրջանառության մեջ չեն դրվել:

Ինչպես պարբերականին բացատրել է DSM Group-ի գործադիր տնօրեն Սերգեյ Շուլյակը, մշակողը նոր սարքավորումներ է տեղադրում՝ արտադրությունն ընդլայնելու համար, քանի որ առկա հզորությունները կենտրոնին թույլ չեն տալիս պատվաստանյութի համար մեծ ծավալի հումք արտադրել:

Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով, լավատեսական սցենարով արդիականացման գործընթացը կտևի երկու ամիս: Նա նաև նշել է, որ կենտրոնը չի ցանկանում արտադրության տեխնոլոգիան տրամադրել այլ ընկերությունների:

Ինչպես նշում է «Կոմերսանտը»-ը, կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը մեծ պահանջարկ ունի ռուսաստանցիների շրջանում: Սակայն, ըստ փորձագետների, «ԿովիՎակ»-ը, ինչպես և «Վեկտոր» ՊԳԿ-ի «ԷպիՎակԿորոնա»-ն դեռ երկար ժամանակ լայն տարածում չեն ունենա: Այդ պատճառով պատվաստումների մինչև 95%-ը կկատարեն «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերով:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում