copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:46 20-10-2021

Գիտնականները պարզել են, թե իմունիտետը որ պատվաստանյութերից է առավել դիմացկուն դառնում

Ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները Հարվարդի և Քեմբրիջի համալսարանների մասնագետները, ութ ամիս շարունակ mRNA պատվաստանյութերի հակամարմինների քանակն ընկնում է տասնյակ անգամ, իսկ վեկտորային պատվաստանյութերի դեպքում այն գործնականում չի նվազում: Այս մասին հայտնում է Naked Science-ը՝ վկայակոչելով The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված աշխատանքը:

Գիտնականները հետազոտել են 61 մարդու, ովքեր ստացել են mRNA պատվաստանյութեր Pfizer-ից և Moderna-ից և վեկտորային՝ Johnson & Johnson-ից: Պատվաստումից մեկ ամիս անց, mRNA պատվաստանյութերի ներդրումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմինների տիտրերը մի քանի անգամ ավելի բարձր էին, քան վեկտորայինի ներարկումից հետո: Ութ ամիս անց վեկտորային պատվաստում ստացածների հակամարմինների տիտրերը մնացին գրեթե նույն մակարդակի վրա: Սակայն Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերով պատվաստվածների մոտ այդ ցուցանիշներն այնքան են ընկել, որ պարզվել է, որ դրանք ավելի ցածր են, քան Johnson & Johnson-ի պատվաստանյութերով պատվաստվածների մոտ: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում վեկտորային պատվաստանյութի ազդեցությունն ամենահամառն ու կայունն էր:

Ռուսական վեկտորային պատվաստանյութը՝ Sputnik-Light-ը (Sputnik V-ի առաջին բաղադրիչը) օգտագործում է նույն ադենովիրուսային վեկտորները, ինչ Johnson & Johnson պատվաստանյութում, բայց ավելի մեծ քանակությամբ: Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց էին տվել, որ այն ավելի լավ պաշտպանություն է ապահովում կորոնավիրուսից, քան իր ամերիկյան տարբերակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին