copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:33 22-09-2021

Թալիբները դիմել են ՄԱԿ-ին

«Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ին՝ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու մտադրությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակին հղումով:

Հաղորդվում է, որ թալիբներն արդեն ՄԱԿ են ուղարկել միջազգային կազմակերպությունում մշտական ​​ներկայացուցչի իրենց թեկնածուին:

Գլխավոր քարտուղարի գրասենյակը նշել է, որ համապատասխան հանձնաժողովը կորոշի, թե ով կլինի ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ​​ներկայացուցիչը՝ նախորդ կառավարության, թե թալիբների ներկայացուցիչը:

Reuters-ի տվյալներով, թալիբները ՄԱԿ-ում Աֆղանստանի դեսպան են նշանակել շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Սոհեյլ Շահինին:

Օրերս Աֆղանստան էր այցելել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ներկայացուցիչը: Նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն խոչընդոտի կազմակերպության աշխատանքներին և օգնություն են խնդրել մարդասիրական ծանր իրավիճակում հայտնված շրջանների համար:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան