copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:31 18-10-2021

Թալիբները թույլ են տվել ՄԱԿ-ին պատվաստել 10 միլիոն երեխայի

Աֆղանստանում երեխաների պոլիոմելիտի դեմ պատվաստումները կսկսվեն 2021 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է BBC-ն: Այն կիրականացնի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒնԻՍԵՖ-ը:

«Այս որոշումը մեզ թույլ կտա հսկայական քայլ կատարել պոլիոմիելիտը վերացնելու ուղղությամբ: Դրան հասնելու համար Աֆղանստանի յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր երեխա պետք է պատվաստվի», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Աֆղանստանի ներկայացուցիչ Էրվե Լուդովիկ դե Լիսը:

Հիմնադրամի տվյալներով՝ թալիբները լիովին աջակցել են այս արշավին: Գրոհայինները նաև հավաստիացրել են, որ իրենք կապահովեն բժիշկների անվտանգությունը և թույլ են տվել կանանց մասնակցել պատվաստումներին:

Պատվաստումը կկատարվի տանը և կտարածվի մինչև 5 տարեկան աֆղանացի գրեթե 10 միլիոն երեխաների վրա:

Սեպտեմբերին հաղորդվել էր, որ «Թալիբան» շարժման զինյալները կանխում են պակիստանցի երեխաների պատվաստումը պոլիոմելիտի դեմ: Հիվանդությունը հայտնաբերվել է Աֆղանստանի Վազիրիստան նահանգի սահմանից 16 երեխայի մոտ:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում