copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:11 18-09-2021

Թալիբները թույլ են տվել Աֆղանստանի աղջիկներին վերադառնալ դպրոց

«Թալիբան» արմատական ​​կազմակերպության ներկայացուցիչ, Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ տեղացի աղջիկները շուտով կկարողանան վերադառնալ դպրոցներ: Այս մասին հայտնում է Bakhtar գործակալությունը:

Նրա խոսքով՝ ներկայումս այսպես կոչված «Աֆղանստանի իսլամական էմիրության» պաշտոնյաներն աշխատում են առանձին դասարանների ձևավորման և աղջիկների համար դպրոցներում ուսուցիչների բաշխման վրա:

Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ երկրի դպրոցների 1-6-րդ դասարանների դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 18-ից, սակայն առայժմ դասերը կարող են սկսել միայն տղաները և տղամարդ ուսուցիչները:

Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ -ները տեղեկատվություն էին տարածել, որ արմատականները մտադիր են կանանց և տղամարդկանց առանձին կրթություն մտցնել երկրի բոլոր կրթական հաստատություններում: Այսպիսով, Աֆղանստանի որոշ համալսարաններում ուսանողների և ուսանողուհիների համար դասերն արդեն սկսվել են:

Նաև հաղորդվել է, որ թալիբները վերացրել են Աֆղանստանում կանանց գործերի նախարարությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել