copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:57 08-08-2021

Թալիբները գրավել են Աֆղանստանի արդեն երրորդ նահանգի կենտրոնը

«Թալիբան» արմատական ​​խմբավորման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաք Կունդուզը: Այդ մասին հաղորդել է Al Jazeera-ն կիրակի՝ օգոստոսի 8 -ին:

Նշվում է, որ սա երրորդ նահանգային մայրաքաղաքն է վերջին երեք օրվա ընթացքում, որը գրավել են թալիբները:

Թալիբները պնդում են, որ Կունդուզում իրենք արդեն գրավել են ոստիկանության շտաբը, նահանգապետի տունն ու քաղաքի բանտը: Իր հերթին, կառավարական ուժերը վերահսկում են բանակի բազան և օդանավակայանը, որտեղից նրանք իրենց գործողություններն են իրականացնում թալիբների դեմ:

Նշվում է, որ գրոհայիններն գրավել էին Կունդուզը 2015 և 2016 թվականներին, սակայն հետո աֆղան զինվորականներին հաջողվել էր ազատագրել քաղաքը:

Այս շաբաթվա սկզբին թալիբները հայտարարել են հինգ տարվա ընթացքում նահանգի առաջին կենտրոնի գրավման մասին: Զառանջ քաղաքի Նիմրուզ նահանգի կենտրոնը անցել է գրոհայինների վերահսկողության տակ:

Իսկ այսօր հաղորդվել է, որ թալիբները գրավել են Շեբերղան քաղաքը՝ Ջաուզջան նահանգի մայրաքաղաքը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են գրոհայինների վրա: Մոտ 200 մարդ է զոհվել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում