Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:02 14-09-2021

Մեր երկիրը չի ընդունի ոչ մի աֆղան փախստականի. Ավստրիայի կանցլեր

Ավստրիան չի ընդունի ոչ մի աֆղան փախստականի, նրանց ինտեգրումը շատ բարդ է: Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը La Stampa թերթին տված հարցազրույցում:

«Մենք մեր երկրում չենք ընդունի ոչ մի աֆղան փախստականի: Դա տեղի չի ունենա, քանի դեռ ես իշխանության եմ»,- ընդգծել է նա:

Կուրցը նշել է, որ վերջին տարիներին երկիր է ժամանել մոտ 44 հազար աֆղանստանցի, Ավստրիայի աֆղանական համայնքը մեծությամբ չորրորդն է աշխարհում:

Կանցլերն ընդգծել է, որ իշխանություններն ունեն իրատեսական դիրքորոշում աֆղանների ինտեգրման հարցում. ինտեգրումը բարդ է անցնում: Դա կապված է ներգաղթյալների կրթության ցածր մակարդակի և հիմնարար արժեքների նկատմամբ ունեցած հակասության հետ:

Նա նշել է, որ Ավստրիան աջակցում է Աֆղանստանի հարևան երկրներին և €20 մլն է հատկացնում տարածաշրջանում աֆղանների պաշտպանության և օգնության համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան