copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:19 14-09-2021

Քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականցնող Ֆիզգորոդոկից բնակիչներից չորսը բերման են ենթարկվել

Ոստիկանները բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող Ֆիզգորոդոկ թաղամասի չորս բնակչի։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- նշեցին Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

Հավելենք նաև, որ այս պահին թաղամասի մի քանի բնակիչներ մտել են քաղաքապետարան քննարկումների համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել