copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:53 16-01-2022

Խնդրի լուծումը հետեւյալն է. մնալ, ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի վերարտադրության,թուրքերի հետ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջան»բացելու,քաղաքական ձերբակալությունների, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։

Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։

Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է. մնալ, ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։

Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։

Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու,պետության գահավիժումը կանգնեցնելու եւ պետականության «փշրանքները» պահպանելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ