copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:32 11-09-2021

Ինչո՞ւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ցուցակները գլխավորողների անունները չեն հրապարակում. մանրամասներ

Oragir.news-ը պարբերաբար տեղեկություններ է փորձում ստանալ, թե ի՞նչ տրամադրություններ են ՀՀ տարբեր քաղաքներում՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ։ Ի տարբերություն որոշների՝ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ցուցակները գլխավորողների անունները հստակեցված չեն, սակայն փորձեցինք որոշ տեղեկություններ ճշտել։ Ըստ այդ տվյալների՝ Վանաձորում իշխող կուսակցության հավանական թեկնածուներն են գործող մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը, «Արփի» տաքսի ծառայության սեփականատեր , ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանը, ինչպես նաև նախկին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը։

Բնականաբար ակտիվ քննարկվում է նաև որպես իշխող կուսակցության թեկնածու, նաև գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանի անունը։ Թեև քաղաքական առումով որպես կուսակցական նա հեղափոխությունից հետո այդքան էլ աչքի չի ընկել, սակայն ՀՀԿ-ի Վանաձորի քաղաքային խորհրդի ղեկավարն է։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք մասնակցություն կունենա այս տարվա Վանաձորի ՏԻՄ ընտրություններին որպես իշխող խմբակցության թեկնածու, պատասխանեց. «Մտադրություն ունեմ մասնակցելու, բայց դեռ մասնակցության ֆորմատը որոշված չէ»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու տարածքային խորհրդի նախագահ Քրիստ Մարուքյանը, որը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրն է, նախորդ՝ 2017 թվականի Վանաձորի համայնքապետի ընտրությունների թեկնածուն էր և այժմ ավագանու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է, մեր այն հարցին, թե արդյո՞ք կուսակցության ներսում կան քննարկումներ՝ կապված թեկնածուի հետ, ասաց. «ՏԻՄ ընտրությունների շուրջ դեռ միայն ներքին քննարկումներ ենք արել, թեկնածուներ կան, բայց նրանց մասին դեռ չենք բարձրաձայնի»։

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանի հետ, որ ՀՀԿ նախկին անդամ է և հեղափոխությունից առաջ պաշտոններ է զբաղեցրել Լոռու մարզպետարանում, կապ հաստատել չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ նրանք նույնպես հստակ որոշման չեն եկել՝ չնայած նրան, որ ակտիվ քննարկումներ կուսակցության ներսում անում են։

Կապ հաստատեցինք նաև ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Կուսակցության քաղաքական խորհուրդը կայացրել է որոշում, ըստ որի՝ հոկտեմբերի 17-ի կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցելու, որևէ թեկնածու չենք առաջադրելու և չենք սատարելու, սա վերաբերում է միայն հոկտեմբերի 17-ին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի