copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:48 11-09-2021

Ինդուլգենցիա հայկական ձևով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինդուլգենցիան (լատիներեն indulgere - ողորմածություն ցուցաբերել) եղել է «մեղքերի թողություն» և թողության վկայական կաթոլիկ եկեղեցում։ Այն հաստատվել է 11-րդ դարում, իսկ 1213-րդ դարերում սկսվել է ինդուլգենցիայի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի։ Չնայած ինդուլգենցիայի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն դրա գործածումը երկար է շարունակվել։ Արևելքում որոշ տեղեր դրանց տրամադրումը (և վաճառքը) շարունակվել է անգամ մինչև 20րդ դարի կեսերը:

Ժողովրդական լեզվով ասած՝ ինդուլգենցիան փաստաթուղթ է, որը անձին ազատում է մեղքերից, այսինքն՝ ապաշխարելու, մեղքերի թողություն հայցելու նպատակով աղոթելու փոխարեն ընդամենը կարելի է ձեռք բերել այդ փաստաթուղթը, օրինակ՝ կարելի է մարդ սպանել, ապա գնել ինդուլգենցիա, և դու մաքուր ես: Մի խոսքով, «լավ» բան է, «ափսոս», հնում է եղել:

Թեպետ... ո՞վ է ասում, որ հնում է եղել, հիմա էլ կա: Ուղղակի նման փաստաթուղթ տրամադրողն է փոխվել, օրինակ՝ Հայաստանում դա տալիս է «Հայաստանի հպարտ քաղաքացին», որը ժողովրդի հավաքական կերպարն է: Դա արվում է ընտրություններով... Կարող ես քանդել պետական կառույցները, շրջափակել դատարանները, «քյալլա» ուտել, պարտվել պատերազմում, հողեր տալ, զոհեր տալ, հանցագործություններ գործել, իսկ հետո ստանալ քվեն՝ ինդուլգենցիան, մեղքերի թողությունը... ապա նորից կարելի է շարունակել կազմաքանդումը, «տժժալ» արտասահմաններում, «ոգեկոչել զոհերին վառ տոնակատարությամբ», հողեր տալ, զոհեր տալ... ապա նորից արտահերթ կարգով նոր ինդուլգենցիա ստանալ, քանի որ հինը հին մեղքերի թողություն էր, նոր մեղքերի թողության համար նոր «բարաթ» է պետք:

Ուղղակի նոր «բարաթ» հաստատապես ստանալու համար այդ ամբողջ ընթացքում չպետք է մոռանալ հող նախապատրաստելը, այն է՝ ընդդիմադիրներին ահաբեկելն ու դատելը, այլախոհների բերանը փակելը, «հաց ու տեսարաններ» ապահովելը, տեղական և հանրապետական իշխանական մարմինները յուրային «պոլի փետերով» լցնելը և, ինչը ամենակարևորն է, անհրաժեշտ պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելը, կամ, ինչպես ասում էր Պարույր Հայրիկյանը, «պատմական պահը չկորցնելը»: Ճիշտ են հայաստանյան ընդդիմադիրները. ներկայիս կառավարությունը և խորհրդարանը իրենց հասանելիք ժամկետը՝ հինգ տարին, չեն ձգի:

Բայց ուղղակի չեն ձգի ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդը կապստամբի, կամ իրենք կստիպեն դա անել, այլ քանի որ ներկայիս իշխանությանը նոր «համաժողովրդական» քվե, նոր ինդուլգենցիա պետք կլինի: Եվ դրա իրականացման համար ներկայում թեժ պայքար է գնալու՝ հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների ժամանակ: Ի դեպ, ի սկզբանե ինդուլգենցիաները գումարով չեն գնվել, դա հետո է սկսվել:

Հայաստանյան իրականության մեջ էլ առաջին ինդուլգենցիան, ամենայն հավանականությամբ, գումարով չի եղել, բայց, 99 տոկոս հավանականությամբ, հաջորդի համար փող կպահանջվի ժողովրդին ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով բաժանելու համար: Եվ դրան ևս ներկայիս իշխանությունը պատրաստվում է՝ անհագ ծարավով զավթելով շահութաբեր բիզնեսները և ձեռքերը մեկնելով պետական բյուջեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին