copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 22:06 08-09-2021

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտենշտեյնին։ Խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ակտիվ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղված բազում հարվածները գոլերի չէին վերածվում։

Այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ հայտնվեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին, և հաշիվը դրանցից հետո ևս չբացվեց։

42-րդ րոպեին մրցակցի խաղացողը կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարյանի դեմ պայքարում։ Նշանակված տուգանային հարվածն իրացնելու մոտեցավ Տիգրան Բարսեղյանը, բայց շեղ հարվածեց։ Առաջին կեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին խախտեց կանոնները Մխիթարյանի հետ պայքարում, մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին։ Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Հայաստանի հավաքականը ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։ Երկրորդ կեսը մեր թիմը ևս ակտիվ էր սկսել, բայց մրցակցի ձեռնարկած հատուկենտ գրոհներից հետո Յուրչենկոն, որը մեն մենակ էր մնացել մրցակցի ֆուտբոլիստի դեմ, գնդակը հետ մղեց, այն հատնվեց Ֆրիկի մոտ, ապա՝ մեր դարպասում։

Հանդիպման վերջին րոպեներին մեր թիմը շարունակում էր պայքարել հաղթանակի համար, բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։

Մեր հավաքականը վաստակած 11 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց մրցաշարում՝ մնալով վերջինը խմբում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը