copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:13 07-09-2021

Թալիբները հայտարարել են Աֆղանստանի՝ շարիաթի օրենքներին անցնելու մասին

Աֆղանստանի կառավարման և առօրյա կյանքի բոլոր հարցերը կկարգավորվեն շարիաթի օրենքներով: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման առաջնորդ Խայբաթուլլահ Ախունդզադան:

Ինչպես Թալիբանի առաջնորդն է նշել իր հայտարարության մեջ, Աֆղանստանը հարաբերություններ կկառուցի հարևանների և այլ երկրների հետ՝ աֆղանական պետության հարգանքի և փոխազդեցության, շահերի և օգուտների հիման վրա: Միաժամանակ Ախունդզոդան ընդգծել է, որ թալիբները հավատարիմ են բոլոր միջազգային օրենքներին եւ համաձայնություններին, որոնք չեն հակասում իսլամական օրենքներին եւ ազգային արժեքներին:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պահպանմանը, Ախունդզոդան խոստացել է, որ «Իսլամական էմիրությունը» (ինչպես այժմ թալիբներն են անվանում Աֆղանստանում կառավարման ձև) կպաշտպանի մարդկանց, փոքրամասնությունների իրավունքները, բայց, կրկին իսլամի պահանջների շրջանակներում:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ