copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:16 06-09-2021

Թուրքիայի 5-րդ ամենամեծ լիճը գրեթե ցամաքել է (լուսանկար)

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի՝ մեծությամբ 5-րդ Աքշեհիր լիճը գրեթե ցամաքել է։ Այն գտնվում է Թուրքիայի Քոնիա նահանգի հարավ-արևմուտքում։

Որպես գլխավոր պատճառ առաջ է քաշվում մարդկային գործոնը։ Ըստ ուսումնասիրությունների՝ բնակչությունը սխալ կերպով է օգտագործել և բաշխել լճի ջրային պաշարները։ Մյուս պատճառներից մեկն էլ գլոբալ տաքացումն է։


Տեղեկացնենք, որ Թուրքիային վերջերս պատուհասած ջրհեղեղներից ու հրդեհներից հետո թուրքական գիտական շրջանակներում ավելի շատ են սկսել խոսել գլոբալ տաքացման հետևանքների մասին։