copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:54 06-09-2021

Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները . Ս. Սարգսյանի պաշտպան

Քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ և զրպարտչական։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը քիչ հետո դատական հայց կներկայացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։

«Մենք դատարանում պահանջելու ենք արդարություն, ոչ թե նստել և սպասելու ենք, որ երկնքից ընկնի այն մեր գլխին։ Պահանջելու ենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի ամբիոնից հերքի իր իսկ ասած տեղեկությունները։ Ավելին, եթե շարունակվեն անվանարկող տեղեկությունները, մենք կրկին դատարան կդիմենք` այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում պետք է պատասխան տան»,–ասաց Մակինյանը։

Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի պատիվ ու բարի համբավն արատավորող տեղեկություններ հայտնելու համար են դիմել դատարան։ Մակինյանը նշեց, որ զրպարտություն են համարել Բադեն–Բադենում 100 միլիոն դոլարից ավելի գումար ծախսելու` Սուքիասյանի հայտարարությունը։ Փաստաբանը վստահեցրեց` Սուքիասյանի ասածներն անհիմն են։

Պաշտպանը հայտնեց նաև, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը