Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:22 04-09-2021

«Թալիբան»-ի ղեկավարի տեղակալը հայտարարել է անկանոն օդ կրակելու արգելքի մասին

Աֆղանստանի ​​«Թալիբան» արմատական շարժման ղեկավարի տեղակալ մոլլա Մուհամմադ Յակուբը խիստ հրահանգներ է տվել գավառների նահանգապետերին և ոստիկանապետերին՝ դադարեցնել կրակոցները օդ, ինչի հետևանքով Աֆղանստանում մեկ օրում զոհվել կամ վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ: Այս մասին հաղորդվում է Afhan Urdu-ի Twitter-ի էջում. ռեսուրսն իրեն համարում է «Աֆղանստանից ճշմարիտ լուրեր, վերլուծություններ և տեղեկատվություն» ներկայացնող:

«Համոզվեք, որ դուք խստորեն խուսափում եք ձեր գավառում օդ կրակելուց: Ոչ մի դեպքում օդ կրակոցներ չպետք է լինեն: Եթե ​​դա տեղի ունենա ձեր գավառում, դուք դրա համար պատասխանատվություն կկրեք»,- ասել է Յակուբը՝ դիմելով տեղական իշխանություններին:

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը