Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:52 04-09-2021

Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական ակտիվ աշխատանքներ են ընթանում կառավարության աշխատակազմում և հատկապես ԱԳՆ-ում՝ կապված, պայմանականորեն ասված, խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների հետ։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, նախարարության փորձագետներն ու միջազգային իրավունքի մի խումբ մասնագետներ, կառավարության աշխատակազմի հետ միասին, վերջին օրերին խորքային ուսումնասիրություններ են իրականացնում և փորձում նմանօրինակ փաստաթղթի նախադեպեր գտնել, ինչպես նաև պատրաստվել ստորագրումից առաջ հնարավոր բանակցային գործըթացին։

Մասնավորաբար, հանձնարարված է ամբողջական փաթեթ կազմել, թե բանակցությունների ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ ու պահանջներ են ներկայացվելու հայկական կողմից, ինչպես նաև, թե ինչ փոխզիջումներ ու զիջումներ են իրականացվելու կողմերի միջև։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հակառակ կողմը նույնպես ինչ-ինչ աշխատանքներ է իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գործընթացն իրականացվում է Կրեմլի իմացությամբ ու ներգրավմամբ, իսկ փաստաթղթի շուրջ առաջին քննարկումները, նախնական պայմանավորվածությամբ, հնարավոր է սկսվեն արդեն հոկտեմբերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է