copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:38 01-09-2021

Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սև ցուցակ է կազմել. Հրապարակ

«Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սև ցուցակ է կազմել և ակտիվորեն աշխատում է նրանց ուղղությամբ, որպեսզի օր առաջ խորհրդարանն ազատեն անցանկալիների ներկայությունից։ Խոսքը հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասին է։ Օրինակ, չնայած Արմեն Գևորգյանի հասցեին ԱԺ նիստի օրերին որոշ ՔՊ-ականների հրապարակային դրվատանքին՝ նրա զուսպ ու հավասարակշիռ պահվածքին, բովանդակային ելույթներին, Գևորգյանն իշխանական սև ցուցակի սկզբնամասում է։ Թերևս պատճառն այն է, որ նա Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից է և դրանով արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար։

Հաջորդը պղնձամոլիբդենայինի սեփականատեր Վահե Հակոբյանն է, ում մասին խոսելիս Փաշինյանը չի թաքցնում ատելությունը, իսկ Ալեն Սիմոնյանն անգամ ասել է․ «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները և կարծում է, որ դրա կազմակերպիչը Հակոբյանն է։ Հաջորդը Արթուր Ղազինյանն է, որը շշերով պատերազմի ժամանակ պատահմամբ շիշ է նետել Փաշինյանի կողմը։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, շուտով ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ է մտնելու՝ Արմեն Գևորգյանի հետևից, որի հետ կապված ինչ-որ օֆշորային գործարք են մատնանշելու և որդու անունով մեծ գումարի փոխանցում՝ որպես ապօրինի հարստացում։ Իսկ Հակոբյանին պարզապես օրուարև չեն տալու, երրորդին մեկ այլ ձևով են ստորացնելու։

Սև ցուցակի մյուս անդամի՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հոր՝ Քաղսիի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ էլ քրեական գործն արդեն հարուցվել է՝ 154 հոդվածով․ ընտրողներին կաշառք տալ-ստանալը, ընտրություններին խոչընդոտելը։ Սական դրանով չեն բավարարվելու՝ իշխանական կանայք չեն թաքցնում ըմբոստ պատգամավորին ծեծելու բուռն ցանկությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից