copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:51 05-05-2026

Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սեւ ցուցակում» են։

Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը` Մակրոնի միջամտության շնորհիվ:

Պատվիրակության մեջ են նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։

Ուշագրավ է, որ նրանց մի մասին ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երեւանում, այլեւ անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թերեւս սրանով ցույց է տալիս Փաշինյանի եւ նրա որոշումների նկատմամբ իր վերաբերմունքը եւ այն, որ ինքը, ի տարբերություն Փաշինյանի, գնահատում է ֆրանսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին եւ ամեն ինչ անում է նրանց հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։

Ի դեպ, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի եւ նրա իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը նաեւ ֆրանսահայ համայնքի տասնամյակների աշխատանքով է պայմանավորված:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից