copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:49 31-08-2021

Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը ֆենթըզի ժանրի ֆիլմի բեմադրող նկարիչն է լինելու

Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը պայմանագիր է կնքել Netflix- ի հետ և լինելու է գրող Կարեն Բլիքսենի վեպի հիման վրա նկարահանված ֆանտաստիկ ֆիլմի բեմադրող նկարիչը։ Այս մասին հաղորդում է The Guardian- ը:

Դանիացի գրողի վեպի վրա հիմնված ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Բաբենհաուզենի հեքիաթային թագավորությունում, բեմադրելու է դանիացի ռեժիսոր Բիլի Աուգուստը: Նա Դանիայի կինոարդյունաբերության նշանավոր դեմքերից է, որը 1988 թվականին արժանացել է «Օսկարի» և Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»՝ «Պելե նվաճողը» ֆիլմի համար:

«Կարեն Բլիքսենի պատմությունները միշտ ինձ գրավում էին», - ասել է Դանիայի թագուհին: - Նրանց գեղագիտությունը, երևակայությունը արթնացնելու ունակությունը, նրանց, իմ կարծիքով, նոր աշխարհներ ստեղծելու ունակությունը: Եվ ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին»:

Սա Մարգրեթե II- ի առաջին աշխատանքը չէ այս ոլորտում: Մասնավորապես, նա նկարազարդել է «Մատանիների տիրակալը» գրքի դանիական հրատարակությունը: Բացի այդ, 2009 թ. նա հանդես է եկել որպես «Վայրի կարապներ» ֆիլմի և 2000 թ. Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի վրա հիմնված կարճամետրաժ ֆիլմերի գեղարվեստական ​​ղեկավար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը