copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 28-08-2021

Դաղստանում բենզին խմելու պատճառով երեխա է մահացել

Դաղստանում մեկուկես տարեկան երեխա է մահացել բենզին խմելուց հետո: Այս մասին հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Աղջիկը մեկ օր առաջ տեղափոխվել էր Կիզլյարի հիվանդանոց՝ քիմիական ծանր թունավորմամբ:

«Երեխան հիվանդանոց է ընդունվել կլինիկական մահվան վիճակում, և չնայած վերակենդանացման բոլոր միջոցառումներին՝ ցավոք, բժիշկները չեն կարողացել փրկել աղջկա կյանքը», - հայտնել են մամուլի ծառայությունից:

Երեխայի մոտ տեղի է ունեցել կերակրափողի լայնածավալ այրվածք՝ շնչառական և սրտանոթային համակարգերի վնասմամբ:

Դատախազությունը սկսել է աղջկա մահվան հանգամանքների հետ կապված ստուգումները:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա