copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:55 26-08-2021

Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Քաթարի թիմը մրցույթին հետևել է դիտորդի կարգավիճակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Օգոստոսի 25-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստության բարձր մակարդակ, ծավալվել է համառ և թեժ պայքար:

Այսօր մասնակիցներն ուժերն են չափելու «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ