copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:42 19-08-2021

Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները և Քաթարի Պետությունը։

Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաների վրա։

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ