Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:18 26-08-2021

Նիկոլ Փաշինյանի որոշումներով ծառայողական քննություններ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն ծառայողական չորս քննություն է նշանակվել։ Որոշումները ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1402-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ՝ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝

1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան – վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան – վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Մարիանա Շաքարյան – վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ»։

————————

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ՝ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝
1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան – վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան – վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Յանա Բոյաջյան – վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ.
Լիանա Չանախչյան – վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ մասնագետ»:

————————

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 692-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ՝ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝
1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան – վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Սեդրակ Սիմոնյան – վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան – վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Մարիանա Շաքարյան – վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ»։

————————

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 910-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝
1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան – վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան – վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Մարիանա Շաքարյան – վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի