copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:07 24-08-2021

Վրաստանում ձերբակալել են ԻՊ-ի հինգ զինյալների

Վրաստանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ անդամ: Նրանք ծրագրել էին տեղափոխվել Սիրիա։ Այս մասին հայտնում է Վրաստանի անվտանգության ծառայությունը:

Զինյալները ձերբակալվել են Կախեթիի շրջանում՝ հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցների կողմից ՝ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների հետ միասին: Բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են:

«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի հինգ քաղաքացիներ դարձել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ և ծրագրել են տեղափոխվել Սիրիայի ահաբեկչական ճամբար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ «Ալ-Քաիդա» և «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությունների զինյալները պահպանում են իրենց ներկայությունը Աֆղանստանում: