copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 23-08-2021

Վրաստանում գրանցվել է կրկնակի պատվաստված անձի մահ

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ասել է, որ Վրաստանում գրանցվել է կրկնակի պատվաստված անձի մահվան դեպք:

«Նման դեպք իսկապես գրանցվել է, սա շատ ցավալի փաստ է, չնայած աշխարհում գրանցվել են նման բացառիկ դեպքեր, ինչպես այսօր Վրաստանում, դա չպետք է խուճապի պատճառ հանդիսանա, քանի որ այն կազմում է դեպքերի ընդամենը 0,001%-ը: Պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է մեզ մահերից: Նման հիվանդների մոտ կյանքի անհամատեղելի վնասվածքներ են առաջացել՝ քրոնիկ հիվանդությունների պատճառով, և այս դեպքում բժիշկների ջանքերը հաջողության չեն հասել»,-ասել է Տիկարաձեն:

Նրա խոսքով՝ համակարգող խորհուրդը այս շաբաթ կքննարկի պատվաստանյութի երրորդ դեղաչափով պատվաստումների հարցը։

«Այս փուլում «ուժեղացուցիչ» դոզայի որոշումը կայացվել է միայն որոշակի խմբի համար: Այս շաբաթ մենք կքննարկենք նաև վրացական արձանագրության մեջ այս փոփոխությունը կատարելու հարցը: Զանգվածային մասշտաբով երրորդ դեղաչափերի կիրառումը դեռ չի քննարկվել», - ասել է նախարարը։