Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:37 23-08-2021

Ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելու և պետական գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու եւ հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:

Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել է ձորը: Դրա հետեւանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը:

Դրանից հետո ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից եւ փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր եւ շտապ բուժօգնություն կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաեւ հարակից գյուղերի դեռեւս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել եւ հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել եւ ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 15-ին ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ։

2021թ․օգոստոսի 17-ին Ա․Բ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Վ․ Վ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին կետով, Վ․ Ք-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին կետով եւ Մ․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Բացի այդ, հիշյալ քրեական գործով Ս․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, Ա․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մ․Ս-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Այսպիսով, հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձանց։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ, ինչպես նաեւ բոլոր մասնակիցների ինքնությունը եւ առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին