copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:28 21-08-2021

«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի կառավարման նոր համակարգի մասին

«Թալիբանը» մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ներկայացնել Աֆղանստանի կառավարման նոր կառուցվածքը: Այս մասին Reuters-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:

Ըստ թալիբների՝ շարժման իրավական, կրոնական և արտաքին քաղաքականության հարցերի փորձագետները շուտով կներկայացնեն Աֆղանստանի պետական կառավարման մոդելը: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը նշել է, որ նոր ձևն ուղղված է լինելու երկրի ողջ բնակչության շահերի պաշտպանությանը:

Ձեզ գուցե հետաքրքրի