copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:36 21-08-2021

Դուք միշտ եղել եք Արցախի կողքին. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնում են Արցախի Հնարապետության նախագահի աշխատաակազմից:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնուրաց ծառայության լավագույն օրինակ է: Ձեր ապրած կյանքն ու գործը դեռ երկար տարիներ կուսուցանեն ու կդաստիարակեն սերունդներին՝ որպես հայրենասիրության ու աստվածապաշտության հրաշալի դաս՝ նրանց մեջ սերմանելով սեր և բարություն, խոհեմություն և իմաստնություն:

Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, Ձեր հայրապետական օրհնությամբ, խոսքով ու գործով մեծապես աջակցել, քաջալերել ու գոտեպնդել եք մեր ժողովրդին, ինչի համար մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Թող ամենազոր Աստծո հովանու ներքո շարունակվի Ձեր հայրենանվեր առաքելությունը և հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ձեռնարկումներն՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և մայր Եկեղեցու։

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ