copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:16 04-06-2021

ԱՀ նախագահը դիմավորել է Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը, Վեհափառ Հայրապետը և Կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքային հուշահամալիրում: Այնուհետև, Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների: Նրանք այցելել են նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար զոհվածների շիրիմներին:

Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս և Գանձասար վանական համալիրներում, իսկ կիրակի առավոտյան Սուրբ պատարագ կմատուցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:

Նախատեսված է պաշտոնական հանդիպում նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել