Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:19 21-08-2021

Իսպանիայում Արևմտյան Նեղոսի տենդից կին է մահացել

Իսպանիայում 73 տարեկան մի կին է մահացել Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդանալուց հետո: Օրեր առաջ նա ընդունվել էր Սևիլիա նահանգի հիվանդանոց, որտեղ ախտորոշել էին վիրուսային հիվանդությունը: Սա վերջին մեկ տարվա ընթացքում երկրում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին զոհն է: Մահացածն ուներ մի քանի խրոնիկ հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է հիվանդության երեք դեպք: Նրանցից երկուսին հաջողվել է ապաքինվել:

Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային հիվանդություն է, որի կրողները մոծակներն են: Նրանք վարակում են կաթնասուններին, այդ թվում՝ մարդկանց: Հարուցիչի հիմնական զոհերը թռչուններն են:

Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Այն կարող է սովորական գրիպի նման արտահայտվել՝ բարդացած գլխացավով: Իսկ դա կարող է կենտրոնական նյարդային համակարգիբարդություններ առաջացնել՝ մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի տեսքով:

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին