Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:54 17-08-2021

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։

Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։

Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։

Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»։

Ամենից շատ դիտված