copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:52 17-08-2021

Երասխի սահմանային հատվածում մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։