copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:18 17-08-2021

Սահմանադրական դատարան կուղարկվի Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ քանի որ ավելի վաղ փաստաբանը հիշատակել էր «Հայաստան» խմբակցության կողմից պատգամավորական անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին, դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։

«Արդյոք ճի՞շտ հասկացա, որ դուք պատրաստ էիք ուսումնասիրել հարցը։ Եթե դատարանը դրա մեջ խնդիր է տեսնում, դա չպետք է կապվի դաշինքի կողմից ՍԴ դիմելու հետ։ Եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա ես պատրաստ եմ միջնորդություն ներկայացնել»,- ասաց Ալեքսանյանը։

Ստանալով դատավորի համաձայնությունը՝ փաստաբանը ներկայացրեց միջնորդություն, համաձայն որի քրեական հետապնդումը անձեռնմխելիության շրջանում չի կարող իրականացվել առանց դրա հաղթահարման։

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը՝ մինչև «Հայաստան» խմբակցության կողմից նույն հարցով ՍԴ ուղարկվելիք դիմումի քննության ավարտը:

Արմեն Գևորգյանը խնդրեց նիստը չնշանակել ԱԺ նիստի հետ նույն օրը, մանավանդ որ դատարանն անցած անգամ իր բացակայությունը հարգելի չէր համարել։

«Չի բացառվում, որ օգոստոսի 24-ին կքննարկվի կառավարության ծրագիրը, վաղը նույնպես նիստ է նախատեսված»,- ասաց Գևորգյանը։

Դանիբեկյանը մերժեց Գևորգյանի խնդրանքը և ասաց, որ վերջինս կարող է մի քանի ժամ բացակայել ԱԺ նիստից ու առաջարկեց հետաձգել հնարավոր ելույթը ԱԺ-ում։ Գեւորգյանը հիշեցրեց, որ այսօր էլ իրեն դժվարությամբ է հաջողվել բացակայել։

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան