copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:13 16-08-2021

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային թռիչքները

Քաբուլի օդանավակայանից դադարեցվել են բոլոր առևտրային թռիչքները, թույլատրվում են միայն ռազմական թռիչքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ «Թալիբանի» զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքի վրա և գրավել Քաբուլը: Թալիբները նաև ասել են, որ անցումային կառավարություն չի լինելու, և իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը:

Ամենից շատ դիտված