copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:57 14-08-2021

Ազատամարտիկ Վահան Բադասյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Ազատամարտիկ Վահան Բադասյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 12-ին և նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից մակագրվել Կարեն Ֆարխոյանին։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա՝ ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի։

«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,- ասել է Վահան Բադասյանը։

Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Բադասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

ԱԱԾ քննիչը Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում դատախազի որոշմամբ Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից