copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:57 14-08-2021

Բենքսին հաստատել է՝ Անգլիայի արևելյան ափին վերջերս հայտնված 10 գործերի հեղինակն ինքն է

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հաստատել է, որ ստրիտ-արտի տասը գործեր, որոնք վերջերս հայտնվել են Անգլիայի արևելյան ափի առողջարանային քաղաքներում, իրեն են պատկանում:

Նոր գրաֆիտիները մեկ շաբաթ առաջ հայտնվել են Գրեյթ Յարմութում, Գորլսթոնում, Կրոմերում, Լոուստոֆթում և Օլթոն Բրոդում: Նկարիչն իր Instagram-ի էջում հաստատել է, որ այդ գործերի հեղինակն ինքն է՝ հրապարակելով A Great British Spraycation անվանումով տեսանյութ: