copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:14 13-08-2021

Շախմատի ԵԱ. Սարգսյանը պարտվեց, Դանիելյանը միավորը կիսեց

Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Այսօր կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Առաջատարների թվում գտնվող Աննա Սարգսյանը պարտվեց վրացի Նինո Բացիաշվիլիին ու մնաց 3.5 միավորով: Մեդալային տեղերի համար պայքար մղող մեկ այլ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ միավորը կիսելով Մոնիկա Սոկոյի հետ: Էլինան 5 տուրից հետո ունի 4 միավոր:

Հերթական հաղթանակը տոնեց ու առաջատարներին միացավ Մարիա Գևորգյանը: Վերջինս իր ակտիվում ունի արդեն 4 միավոր: Մրցակիցը Օլգա Գիրյան էր:

Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Մարինա Բրունելոյին ու մնաց 2.5 միավորով:

Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Ժոզեֆին Հեինեմանի հետ: Լիլիթն այժմ ունի 3 միավոր:

Մարիամ Մկրտչյանն իր երկրորդ միավորը վաստակեց՝ պարտության մատնելով Միհաիլա-Լոանա Տրիֆոյին: Ոչ-ոքի խաղաց Սուսաննա Գաբոյանը՝ միավորը կիսելով Ստավրուլա Ցոլակիդուի դեմ խաղում: Գաբոյանը միավորների քանակը հասցրեց 3-ի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից